ԿԵՏՈ ՍՆՆԴԱԿԱՐԳ

39,000 AMD375,000 AMD

Կետոգենային սննդակարգը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մինիմալի հասցնել ածխաջրերի օգտագործումը, սիրում են օգտակար ճարպեր, սպիտակուց պարունակող մթերք և ցանկանում են արագացնել մետաբոլիզմը։

Կետո սննդակարգում ներառված են մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, ձու։ Նաև չենք բացառել կանաչիները և բանջարեղենը՝ ավոկադո, ծնեբեկ, ընկույզ և այլն։

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ՝ կաթնաշոռը հատապտուղներով 

Ընդմիջում՝ նրբաբլիթներ նուշի և կոկոսի ալյուրով

Ճաշ՝ հավով ապուր և բանջարեղենային աղցան ընկույզով

Ընդմիջում՝ բանջարեղեն սոուսով

Ընթրիք՝ ձուկ

 

  • Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայություններից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
  • Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • Այս ծրագրից 4-9 օր օգտվելու դեպքում, ծառայության մեկ օրվա արժեքն է 12,900 դրամ։
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։