• Անհրրաժե՞շտ է օգնություն։ Զանգահարեք մեզ՝ +(374) 91013443

Մեր Մասին

ՀԱՐՄԱՐ

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի զբաղված մարդիկ կարողանան համեղ և ճիշտ սնվել: Ժամանակը թանկ է, և այն մենք կարող ենք ծախսել մեզ համար կարևոր բաների վրա` ընտանիք, ընկերներ, նախասիրություններ, աշխատանք: Առողջությունը շատ ավելի թանկ է և այն մեզ հնարավորություն է տալիս ակտիվ և ազատ լինել, իրականացնել մեր երազանքները և հասնել մեր նպատակներին: Սնվելու մեր հայեցակարգը կխնայի Ձեր անձնական միջոցները` տնտեսելով Ձեր ժամանակն առավել կարևոր բաների համար, քան սննդի մասին մտահոգվելը, և պահպանելով Ձեր առողջությունը:

ՀԱՄԵՂ

Մենք հավատում ենք, որ ցանկացած ուտեստ, անգամ` դիետիկ, կարող է և պետք է լինի համեղ: Ընտրված սննդակարգին հետևելու համար, անհրաժեշտ է, որ այն «ուրախացնի» Ձեզ ամեն օր:

 

ՕԳՏԱԿԱՐ

Մենք գիտենք, որ «առողջ սնունդ + ֆիթնես» համադրությունը կատարյալ զգացողության միակ միջոցն է: Սննդի օգտակարությունը չի որոշվում միայն կալորիաներով կամ յուղայնությամբ, այն բարդ և բալանսավորված համակարգ է, որը տալիս է հագեցվածության զգացում, հնարավորություն է տալիս կարգավորել և պահպանել նյութափոխանակության համար անհրաժեշտ բոլոր տարրերը։ Այս ամենը հնարավոր է, եթե սննդակարգը կազմվում է հաշվի առնելով Ձեր անհատական տվյալները: