ԿԵՏՈ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Կետո սննդակարգը (կետո դիետա) իրենից ներկայացնում է ածխաջրերի ցածր և ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ, որի նպատակը օրգանիզմում կետոզի ակտիվացումն է։ Վերջինս սկսվում է օրգանիզմում սննդակարգին անցնելուց հետո 3-8 օրվա ընթացքում, երբ լյարդում և մկաններում սպառվում է գլիկոգենի ողջ պաշարը և օրգանիզմը որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր սկսում է ածխաջրերի փոխարեն օգտագործել սեփական ճարպերը:
Կետո սննդակարգի հիմնական սկզբունքներն են `
- ածխաջրերի սահմանափակում մինչև օրական 20-50գ
- ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգ. օրական կալորիականության մոտ 70-80% պետք է կազմեն ճարպերը: Ճարպերը կազմում են սննդակարգի մեծ մասը:
- Սպիտակուցների չափավոր օգտագործում, որը պետք է կազմի օրական կալորիականության 20-25%-ը: Չափավոր կիրառումը հնարավորություն է տալիս խուսափելու օրգանիզմում գլյուկոնեոգենեզի ճանապարհով սպիտակուցներից գլյուկոզայի առաջացումից:
Մթերքներ որոնք կարելի է օգտագործել կետո սննդակարգին հետևելիս՝
- միս և թռչնի միս (տավարի, խոզի, հավի)
- ձուկ և ծովամթերք (սաղմոն, թունա, ծովախեցգետին)
- հավկիթ
- կանաչեղեն և օսլա չպարունակող բանջարեղեն (սպանախ, բրոկկոլի, դդմիկ)
- ընդեղեն և սերմեր (նուշ, չիայի սերմեր)
- յուղեր և ճարպեր (ձիթայուղ, ավոկադոյի յուղ, կարագ)
- ավոկադո
Մթերքներ, որոնք արգելված են՝
- շաքարավազ և քաղցրավենիք
- հատիկեղեն (հաց, մակարոնեղեն, ոսպ, բրինձ)
- մրգեր, հատկապես շաքարի և ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ
- օսլա պարունակող բանջարեղեն (կարտոֆիլ, եգիպտացորեն)
- լոբազգիներ (լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ)
- որոշ կաթնամթերքներ, որոնք պարունակում են ածխաջրեր (կաթ, յոգուրտներ)
Կետո սննդակարգի առավելությունները
Կետո սննդակարգի առաջնային առավելություններից մեկը սննդակարգի հագեցնող լինելն է, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր։Սննդակարգին հետևելիս ավելանում է էներգիան, ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները, դրական է ազդում հիշողության վրա, ավելի կենտրոնացած եք դառնում:
Կետո սննդակարգի թերություններից են՝
- ածխաջրերի շատ քիչ քանակ (օրվա ընդհանուր կալորիականության 5-10% են կազմում ածխաջրերը), և այս պայմանը անհրաժեշտ է խստագույնս պահպանել, հակառակ դեպքում կետոզի պրոցեսը կխանգարվի:
- աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները. հաճախակի փորկապություն, քանի որ սննդակարգից հանված են մրգերը և բանջարեղենի մեծ տեսականին:
- այսպես կոչված «Կետո գրիպի» զարգացում, որն արտահայտվում է հոգնածությամբ, գլխացավերով, թուլությամբ, որոնք աստիճանաբար անցնում են
- որոշ վիտամինների և միկրոտարրերի դեֆիցիտով, որը նույնպես պայմանավորված է մրգերի և բանջարեղենի խիստ սահմանափակումով
- անհրաժեշտ է արյան և մեզի մեջ պարբերաբար չափել կետոնների մակարդակը, որպեսզի վստահ լինեք, որ օրգանիզմը գտնվում է կետոզի մեջ
- անհրաժեշտ է հստակ հետևել ջրային ռեժիմին, խմել բավարար քանակությամբ ջուր
Կետո սննդակարգին անցնելիս պարտադիր է խորհդակցել բժիշկ-սննդաբանի հետ։