Դպրոցական ընդմիջում

Դպրոցական ընդմիջում

Մեր երեխաներին անհրաժեշտ է առողջ և համեղ սնունդ: Առողջ, քանի որ աճող օրգանիզմին հարկավոր է առավել շատ հոգածություն, քան չափահաս մարդուն: Համեղ, քանի որ երեխային չի կարելի ստիպել որևէ բան ուտել, հատկապես, եթե նա տանը չէ:

«Healthy Box by Առողջ Սնունդ»-ի դպրոցական նախաճաշիկները համեղ, սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ ուտեստներ են, որ սիրում են երեխաները` գեղեցիկ տուփերում փաթեթավորված չրերով ջեռեփուկներ, խնձորով կարկանդակներ, բանջարեղենով սենդվիչներ, թարմ հյութ և միրգ: Մենք սիրով ուշադրության կդարձնենք Ձեր երեխայի համային նախընտրություններին և առավելագույնս  կփորձենք հարմարվել դրանց:

Արժեքը՝ 2500 դրամ: Ամենօրյա բոքսը ներառում է այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են բուրգեր կամ թվիսթեր (նման այլ ուտեստներ), քաղցրավենիք, բանջարեղեն և ջուր։