Քաշի նվազեցում 850 կկալ էքսպրես

Քաշի նվազեցում 850 կկալ էքսպրես

Քաշի նվազեցում 850 կկալ էքսպրես ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների և մանրաթելերի առկայությունը բալանսավորված սննդակարգում, ցանկանում են շատ կարճ ժամանակում կորցնել ավելորդ քաշ։ 

Սա բավականին արդյունավետ ծրագիր է, որի պարագայում սննդակարգի բոլոր անհրաժեշտ սննդանյութերի առկայության դեպքում առաջացնում է էներգիայի քաղց, և մարմինը սկսում է օգտագործել իր պաշարների էներգիան:

Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն հետևել մեր կողմից տրամադրված սննդակարգին: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (բացի` առանց շաքարի թեյ, սուրճ և ջուր), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:

* Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ. կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ: