Կետո Box

Կետո Box

Կետոգենային սննդակարգը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մինիմալի հասցնել ածխաջրերի կիրառումը, սիրում են օգտակար ճարպեր, սպիտակուցային մթերքներ և ցանկանում են արագացնել մետաբոլիզմը։ 

Կետո-դիետիկ մենյուում ներառված են մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, ձու և բույսերի վրա հիմնված մի շարք մթերքներ ՝ ավոկադո, ծնեբեկ, տերևավոր կանաչի և ընկույզ:

ԱՄԵՆՕՐՅԱ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է. 

  1. Նախաճաշ (պայուսակը ստանալուն պես)
  2. Քաղցր ընդմիջում (ժամը 11-12-ին)
  3. Ճաշ (մսային ուտեստ և աղցան՝ ժամը 14-15-ին)
  4. Հետճաշիկ (օրինակ ընդեղեն՝ ժամը 17-18-ին)
  5. Ընթրիք (մսային ուտեստ` քնելուց 3-4 ժամ առաջ)

Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանել այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (բացի` առանց շաքարի թեյ, սուրճ և ջուր), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
 

* Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ. կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ: