Քաշի նվազեցում բուսակերների համար 850 կկալ ստանդարտ
Քաշի նվազեցում բուսակերների համար 850 կկալ ստանդարտ
Մեր ընկերությունը նաև մշակել է Քաշի նվազեցում 850 կկալ ստանդարտ բուսակերների համար ծրագիրը, նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սնվում են բացառապես բուսական ծագման սնունդով և ցանկանում են նիհարել։
Սա բավականին արդյունավետ ծրագիր է, որի պարագայում սննդակարգի բոլոր անհրաժեշտ սննդանյութերի առկայության դեպքում առաջացնում է էներգիայի քաղց, և մարմինը սկսում է օգտագործել իր պաշարների էներգիան:
ԱՄԵՆՕՐՅԱ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է.
- Նախաճաշ (պայուսակը ստանալուն պես)
- Քաղցր ընդմիջում (ժամը 11-12-ին)
- Ճաշ (ապուր, խավարտ և աղցան` ժամը 14-15-ին)
- Մրգային ընդմիջում
- Ընթրիք (բանջարեղենային աղցան` քնելուց 3-4 ժամ առաջ)
Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն հետևել մեր կողմից տրամադրված սննդակարգին: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (բացի` առանց շաքարի թեյ, սուրճ և ջուր), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
* Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ. կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ: