Քաշի նվազեցում 1300 կկալ

Քաշի նվազեցում 1300 կկալ

«1300 Կկալ» ծրագիրը բալանսավորված կերակրման սխեմա է հարմարավետ քաշի կորստի համար` լիարժեք պահպանում է օրգանիզմում կարևոր նյութերը, վիտամինները եւ մարմնի համար անհրաժեշտ հանքանյութերը: Ճաշատեսակների կալորիականությունը կրճատվում է, սակայն ծավալը չի փոխվում, որի արդյունքում հագեցվում է քաղցը:

Ծրագիրը կարող է նաեւ ծառայել որպես երկարաժամկետ ​​մենյու քաշի կորստի համար: «1300 կկալ» տղամարդկանց համար լավ միջոց է արագ, արդյունավետ, բայց միեւնույն ժամանակ հարմար նիհարել, քանի որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում, քան կանայք եւ չեն կարողանում դիմակայել «850 կկալ» ծրագրի հզորությանը:

ԱՄԵՆՕՐՅԱ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է. 

  1. Նախաճաշ և հյութ (պայուսակը ստանալուն պես)
  2. Քաղցր ընդմիջում (ժամը 11-12-ին)
  3. Ճաշ (ապուր, մսային ուտեստ և աղցան կամ խավարտ` ժամը 14-15-ին)
  4. Մրգային ընդմիջում
  5. Ընթրիք (բանջարեղենային աղցան և խավարտ` քնելուց 3-4 ժամ առաջ)

Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (բացի` առանց շաքարի թեյ, սուրճ և ջուր), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:

* Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ. կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ: