ԴԵՏՈՔՍ 3 ՕՐ

29,900 դրամ

Դետոքս 3 օր ծրագիրը՝ օրգանիզմի մաքրման եռօրյա սննդակարգ է, որի ընթացքում սննդակարգից բացառվում են կենդանական ծագման ուտեստները (ճարպեր, սպիտակուցներ), օգտագործվում է բուսական ծագման սնունդ: Այս ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն սնվել միայն հյութերով և սմուզիներով, ովքեր դեռ նոր են ընտելանում առողջ սննդին և դետոքսին: Նախքան ծրագրին անցնելը և այն ավարտելուց հետո խորհուրդ է տրվում 2-3 օր օգտվել քաշի նվազեցման 850 կկալ  Ստանդարտ կամ 850 կկալ Էքսպրես ծրագրերից:

 

Այս ծրագրից օգտվելիս Դուք`

-  կկորցնեք ավելորդ քաշ  

-  կբարձրացնեք իմունիտետը

-  կբարելավեք մարսողական համակարգի աշխատանքը

-  կձերբազատվեք տոքսիններից և շլաքներից

-  կլավացնեք մաշկի գույնը 

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ՝ սմուզիներ 

Ընդմիջում՝ մրգային աղանդեր  

Ճաշ՝ ապուր, աղցան և հյութ

Ընդմիջում՝ մրգային ընդմիջում կամ  սմուզի

Ընթրիք՝ աղցան

 

  • Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։