ԱՌԱՆՑ ԼԱԿՏՈԶ ԾՐԱԳԻՐ

36,000 դրամ285,000 դրամ

Healthy Box ընկերությունը առաջարկում է Առանց լակտոզ սննդակարգ: Այս սննդակարգը հատուկ այն մարդկանց համար է, ովքեր չեն յուրացնում կաթը, կենդանական ծագման կաթնամթերքը, այսինքն լակտոզը` կաթնային շաքարը, ունեն առաջնային կամ երկրորդային լակտազ անբավարարություն:

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ` ավոկադոյի պաշտետով տոստ

Քաղցր ընդմիջում` բրաունի

Ճաշ` բորշ, գրիլ հավ և ամառային աղցան

Մրգային ընդմիջում

Ընթրիք` ձուկը նուշով և քինոա բանջարեղենով

 

  • Սննդակարգի օրինակը մոտավոր է, Ձեր սննդակարգը կկազմենք խորհրդատվությունից հետո, ամբողջովին կախված կլինի Ձեր պարամետրերից,նախասիրություններից և նպատակներից:
  • Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայությունից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
  • Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • 4-9 օր օգտվելու դեպքում մեկ օրվա արժեքն 9 ,900 դրամ։
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։