JUICING 1 ՕՐ

13,500 դրամ30,000 դրամ

Juicing դետոքս ծրագիրը նախատեսված է օրգանիզմի բեռնաթափման, մաքրման համար։ Այս ծրագիրը հիանալի միջոց է տոքսիններից և շլաքներից օրգանիզմը մաքրելու համար։ Մեկ օրյա այս ծրագրի շրջանակներում դուք խմում եք վիտամիններով հարուստ հյութեր, որոնք պարունակում են ալոէ, չիայի սերմեր, նուշի կաթ, ավոկադո, ծլեցրած ածիկ, ընդեղեն, մաղադանոս և այլ օգտակար բաղադրիչներ։

 

Այս ծրագրից օգտվելիս Դուք`

-  կկորցնեք ավելորդ քաշ  

-  կբարձրացնեք իմունիտետը

-  կբարելավեք մարսողական համակարգի աշխատանքը

-  կձերբազատվեք տոքսիններից և շլաքներից

-  կլավացնեք մաշկի գույնը 

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

1  9:00-10:00 Հյութ՝ Ֆրեշ ստարտ

2 10:00-11:00 Հյութ՝ Տոնուս չիայի սերմերով

3 12:30-13:30 Հյութ՝ Առողջություն ալոէյով

4 14:30-15:30 Հյութ՝ Մաքրություն

5 16:00-17:00 Սմուզի՝ Կանաչ

6 18:00-19:00 Սմուզի՝ Վիտամինային թարմություն

7 19:30-20:30 Սմուզի՝ Էներգիա

8 21:00-21:30 Սմուզի՝ Համեղ ավարտ

 

  • Յուրաքանչյուր ամսվա 10-ին, ինչպես նաև դեկտեմբերի 30-ին՝ այս ծրագիրը զեղչվում է․ կարող եք այն ձեռք բերել 9,900 դրամով։ Պատվերը ձևակերպում ենք մեկ օր առաջ մինչև 11:00-ն։
  • Խորհուրդ է տրվում իրականացնել հյութերով բեռնաթափում շաբաթական երկու անգամ, բայց ոչ իրար հաջորդող երկու-երեք օրերի ընթացքում։
  • Առաջարկում ենք ձեռք բերել աբոնեմենտ և վճարել երեք բեռնաթափման օրերի համար 30,000 դրամ։
  • Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։