850 ԿԿԱԼ ՔԱՇԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՈՒՍԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

30,000 Դրամ255,000 Դրամ

Քաշի նվազեցման 850 կկալ Բուսակերների ստանդարտ ծրագիրը բալանսավորված սննդակարգ է` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և միկրոտարրերի անհրաժեշտ համադրությամբ: Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր իրենց համոզմունքներով բուսակեր են, ովքեր ժամանակավոր որոշել են հրաժարվել կենդանական ծագման սննդից և ցանկանում են ստանալ անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի քանակ իրենց սննդակարգում: Հրաժարվելով կենդանական ծագման մթերքներից` կարևոր է ունենալ գրագետ կազմված սննդակարգ, որպեսզի չվնասեք Ձեր առողջությանը:

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Սմուզի` արքայախնձոր, խնձոր

Քաղցր ընմիջում՝ բրաունի

Ճաշ՝ բորշ, ոսպով կոտլետներ և ամառային աղցան

Մրգային ընդմիջում

Ընթրիք՝ քինոայով բանջարեղենային աղցան 

 

* Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ:

** Այս ծրագրով Դուք կկորցնեք միջինում  10 կգ  քաշ մեկ ամսում:

*** Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (թույլատրվում է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի ու կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել: