1100 ՍՏԱՆԴԱՐՏ

34,000 Դրամ270,000 Դրամ

Healthy box ընկերությունը հարմարավետ նիհարելու համար առաջարկում է քաշի նվազեցման 1100 կկալ Ստանդարտ ծրագիրը: Ծրագիրը բալանսավորված է` պարունակում է  օրգանիզմի համար կարևոր նյութերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակություն: Ճաշատեսակների կալորիականությունը կրճատվում է, սակայն ուտեստների քանակը և ծավալը չեն փոխվում, որի արդյունքում հագեցվում է քաղցը:

Ծրագիրը կարող է նաև ծառայել որպես երկարաժամկետ ​​սննդակարգ քաշի կորստի համար: 1100 կկալ Ստանդարտ ծրագիրը տղամարդկանց համար լավ միջոց է արագ, արդյունավետ, բայց միևնույն ժամանակ հարմար նիհարելու, քանի որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում:

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ՝ քինոա բանջարեղենով և արքայախնձոր,խնձոր սմուզի

Քաղցր ընմիջում՝ բրաունի

Ճաշ՝ բորշ, գրիլ հավ և ամառային աղցան

Մրգային ընդմիջում

Ընթրիք՝ Կեսար աղցան 

* Այս ծրագրով Դուք կկորցնեք միջինում 10 կգ  քաշ:

** Նիհարելու արագությունը խիստ անհատական է: Ձեր քաշը կարող է նվազել զգալիորեն շատ, եթե նախնական քաշը նորմայից բարձր է 15+ կգ կամ, եթե Ձեր ներկայիս սննդակարգը բալանսավորված չէ:

*** Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:

**** 4-9 օր օգտվելու դեպքում մեկ օրվա արժեքն է 9900 դրամ։