1100 ԿԿԱԼ ՍՏԱՆԴԱՐՏ

34,000 դրամ270,000 դրամ

Healthy box ընկերությունը առաջարկում քաշի նվազեցման 1100 կկալ Ստանդարտ ծրագիրը, որից օգտվելով` Դուք, առանց օրգանիզմին վնաս տալու, համեղ և զանազան սնվելով,  կհասնեք Ձեր իդեալական քաշին: Ծրագիրը բալանսավորված է` պարունակում է  օրգանիզմի համար կարևոր նյութերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակություն: Այս սննդակարգը թույլ է տալիս պահպանել արյան մեջ շաքարի ստաբիլ քանակը` նվազեցնելով քաղցրի հանդեպ ձգտումը, ավելացնում է աշխատունակությունը և դանդաղեցնում ծերացման պրոցեսները օրգանիզմում: Իսկ բուսական սննդամթերքների տարատեսակությունը ոչ միայն ապահովում է Ձեր աղիների միկրոֆլորայի նորմալ կազմը, այլև թույլ է տալիս Ձեզ  մոռանալ սովի զգացողության մասին:

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ՝ քինոա բանջարեղենով և արքայախնձորով սմուզի

Քաղցր ընմիջում՝ բրաունի

Ճաշ՝ բորշ, գրիլ հավի կրծքամիս և ամառային աղցան

Մրգային ընդմիջում

Ընթրիք՝ Կեսար աղցան 

 

  • Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայություններից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
  • Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • 4-9 օր օգտվելու դեպքում մեկ օրվա արժեքն է 9,400 դրամ։
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։