ՄԱՏՉԱ ԴԵՏՈՔՍ 1 ՕՐ
Մատչա դետոքս ծրագրի հիմքում է մատչա թեյը և այս ծրագրի նպատակն է մաքրել և բեռնաթափել օրգանիզմը։ Այս փոշիացված յուրահատուկ կանաչ թեյը, վաղուց դադարել է էկզոտիկ լինելուց և դարձել է ժամանակակից մարդու ամենօրյա սննդակարգի մի մասը։
Մատչա փոշին ունի դետոքս ազդեցություն և օգնում է նրբորեն մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլաքներից, ազատում է այն վնասակար նյութերից, օգնում է կարգավորել երիկամների և լյարդի աշխատանքը, որոնք պատասխանատու են տոքսինների և շլաքների վերամշակման համար։ Այս հրաշք հատկության համար մատչան պարտական է քլորոֆիլին, որը մեծ քանակությամբ պարունակվում է թեյի բաղադրության մեջ։
Ծրագիրը մեկօրյա է և օրվա ընթացքում խմում եք հյութեր և սմուզիներ, որոնք պարունակում են բանջարեղեն, մրգեր, ավոկադո, մաղադանոս, սպանախ և այլ առողջարար բաղադրիչներ։
Այս ծրագրից օգտվելիս Դուք`
- կկորցնեք ավելորդ քաշ
- կբարձրացնեք իմունիտետը
- կբարելավեք մարսողական համակարգի աշխատանքը
- կձերբազատվեք տոքսիններից և շլաքներից
- կլավացնեք մաշկի գույնը
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
1 9:00-10:00 Սմուզի՝ Առավոտյան թարմություն
2 10:00-11:00 Սմուզի՝ էներգիա
3 12:30-13:30 Հյութ՝ Կանաչ
4 14:30-15:30 Հյութ՝ Շոկոլադե հատիկներով անանուխ
5 16:00-17:00 Հյութ՝ Թարմության բանաձև
6 18:00-19:00 Սմուզի՝ Կանաչ ցիտրուս
7 19:30-20:30 Սմուզի՝ Երջանկության բաղադրատոմս
8 21:00-21:30 Սմուզի՝ Կանաչ էկզոտիկա
- Յուրաքանչյուր ամսվա 10-ին, ինչպես նաև դեկտեմբերի 30-ին՝ այս ծրագիրը զեղչվում է․ կարող եք այն ձեռք բերել 11,900 դրամով։ Պատվերը ձևակերպում ենք մեկ օր առաջ մինչև 11:00-ն։
- Խորհուրդ է տրվում իրականացնել հյութերով բեռնաթափում շաբաթական երկու անգամ, բայց ոչ երկու-երեք իրար հաջորդող օրերի ընթացքում։
- Առաջարկում ենք ձեռք բերել աբոնեմենտ և վճարել երեք բեռնաթափման օրերի համար 34,000 դրամ։
- Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։