ԿԵՐԱՐԿՐՈՂ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳԻՐ
Healthy Box ընկերությունը առաջարկում է Կերակրող մայրերի սննդակարգ:
Կրծքով կերակրման շրջանում գտնվող կնոջ համար առավել քան կարևոր է ճիշտ բալանսավորված սննդակարգը` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների միկրոտարրերի անհրաժեշտ քանակը սննդակարգում և ուտեստների բազմազանությունը: Կախված Ձեր փոքրիկի տարիքից և կերակրման ինտենսիվությունից, սննդային նախապատվություններից` Ձեզ կառաջարկվի ամենահամապատասխան սննդակարգը: Նախքան գրանցվելը կստանաք խորհրդատվություն բժիշկ-սննդաբանի կողմից և կմշակվի հատուկ սննդակարգ, հաշվի առնելով Ձեր քաշը և նպատակները:
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
Նախաճաշ` քինոա բանջարեղենով և սմուզի
Քաղցր ընդմիջում՝ բրաունի
Ճաշ` հավով ապուր, գրիլ հավ և ամառային աղցան, ամբողջահատիկ ալյուրից հաց
Մրգային ընդմիջում
Ընթրիք՝ ձուկը կիտրոնով, աղցան «Ավոկադո»
- Նախքան սննդակարգին անցնելը կստանաք խորհրդատվություն բժիշկ սննդաբանից:
- Սննդակարգից օգտվելու ընթացքում կապի մեջ կլինեք բժիշկ-սննդաբանի հետ։
- Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայությունից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
- Այս ծրագրից 4-9 օր օգտվելու դեպքում, ծառայության մեկ օրվա արժեքն է 12,900 դրամ։
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։