ԲՈՒԺԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
39,000 դրամ – 375,000 դրամ
Healthy Box ընկերությունը առաջարկում է Բուժական սննդակարգեր:
Եթե պատրաստվում եք վիրահատական միջամտության, գտնվում եք հետվիրահատական շրջանում, կամ ունեք առողջական խնդիր, որը ենթդրում է հատուկ սննդակարգ, Ձեզ համար կկազմենք հատուկ ծրագիր Ձեր խնդիրներին համապատասխան և կառաքենք արդեն պատրաստի ուտեստները համաձայն այդ սննդակարգին: Ստորև ներկայացված է Սեղան № 5 -ի մենյուի օրինակ, սակայն այստեղ կարող է լինել այն սննդակարգը, որը անհրաժեշտ է Ձեզ:
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
Նախաճաշ` պանրով ձվածեղ, պատրաստված ջրային գոլորշու վրա
Ընդմիջում` խնձորը ջեռոցում
Ճաշ` բանջարեղենային ապուր, մսային ռուլետ, մրգային կոմպոտ
Ընդմիջում` կեֆիր
Ընթրիք` հնդկաձավար և հավի կոտլետներ
- Նախքան սննդակարգին անցնելը կստանաք խորհրդատվություն բժիշկ սննդաբանից:
- Սննդակարգից օգտվելու ընթացքում կապի մեջ կլինեք բժիշկ-սննդաբանի հետ։
- Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայությունից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
- Այս ծրագրից 4-9 օր օգտվելու դեպքում, ծառայության մեկ օրվա արժեքն է 12,900 դրամ։
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։