ԱՌԱՆՑ ԼԱԿՏՈԶ ԾՐԱԳԻՐ
36,000 դրամ – 285,000 դրամ
Healthy Box ընկերությունը առաջարկում է Առանց լակտոզ սննդակարգ: Այս սննդակարգը հատուկ այն մարդկանց համար է, ովքեր չեն յուրացնում կաթը, կենդանական ծագման կաթնամթերքը, այսինքն լակտոզը` կաթնային շաքարը, ունեն առաջնային կամ երկրորդային լակտազ անբավարարություն:
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
Նախաճաշ` ավոկադոյի պաշտետով տոստ
Քաղցր ընդմիջում` բրաունի
Ճաշ` բորշ, գրիլ հավ և ամառային աղցան
Մրգային ընդմիջում
Ընթրիք` ձուկը նուշով և քինոա բանջարեղենով
- Սննդակարգի օրինակը մոտավոր է, Ձեր սննդակարգը կկազմենք խորհրդատվությունից հետո, ամբողջովին կախված կլինի Ձեր պարամետրերից,նախասիրություններից և նպատակներից:
- Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայությունից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
- Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
- 4-9 օր օգտվելու դեպքում մեկ օրվա արժեքն 9 ,900 դրամ։
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։