ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

39,000 Դրամ375,000 Դրամ

Healthy Box ընկերությունը առաջարկում է Սպորտային սննդակարգ:

Սննդակարգը նախատեսված է ելնելով սպորտով ինտենսիվ զբաղվող մարդու օրգանիզմի պահանջներից: Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է սպորտսմենի համար պահպանել քաշը, նյութափոխանակությունը, վերականգնվել ինտենսիվ, երկարատև մարզումներից հետո: Սննդակարգը կազմվում է հաշվի առնելով սպորտսմենի պարամետրերը, մարզումների ինտենսիվությունը, նախասիրությունները և նպատակները: Առանց ճիշտ և գրագետ սննդակարգի հնարավոր չէ ունենալ երազանքի մարմինը:

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

Նախաճաշ` սպիտակուցային կոկտեյլ (որոնք չեն պարունակում սինթետիկ պրոտեին) և  ավոկադոյի պաշտետով տոստ

Ընդմիջում`գրանոլա և միրգ

Ճաշ` ոսպով բանջարեղոնային ապուր, գրիլ հավ, ամառային աղցան

Ընդմիջում` ռոստբիֆ և խորոված բանջարեղեն

Ընթրիք` ձուկը նուշով և քինոայով բանջարեղենային աղցան 

 

* Սննդակարգի օրինակը մոտավոր է, Ձեր սննդակարգը կկազմենք խորհրդատվությունից հետո, ամբողջովին կախված կլինի Ձեր պարամետրերից,նախասիրություններից և նպատակներից: