ՄԱՏՉԱ ԴԵՏՈՔՍ 1 ՕՐ

14,900 դրամ34,000 դրամ

Մատչա դետոքս ծրագրի հիմքում է մատչա թեյը և այս ծրագրի նպատակն է մաքրել և բեռնաթափել օրագինզը։ Այս փոշիացված յուրահատուկ կանաչ թեյը, վաղուց դադարել է էկզոտիկ լինելուց և դարձել է ժամանակակից մարդու ամենօրյա սննդակարգի մի մասը։

Մատչա փոշին ունի դետոքս ազդեցություն և օգնում է նրբորեն մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլաքներից, ազատում է այն վնասակար նյութերից, օգնում է կարգավորել երիկամների և լյարդի աշխատանքը, որոնք պատասխանատու են տոքսինների և շլաքների վերամշակման համար։ Այս հրաշք հատկության համար մատչան պարտական ​​է քլորոֆիլին, որը մեծ քանակությամբ պարունակվում է թեյի բաղադրության մեջ։

Ծրագիրը մեկօրյա է և օրվա ընթացքում խմում եք հյութեր և սմուզիներ, որոնք պարունակում են բանջարեղեն, մրգեր, ավոկադո, մաղադանոս, սպանախ և այլ առողջարար բաղադրիչներ։

 

Այս ծրագրից օգտվելիս Դուք`

-  կկորցնեք ավելորդ քաշ  (մինչև 2 կգ) 

-  կբարձրացնեք իմունիտետը

-  կբարելավեք մարսողական համակարգի աշխատանքը

-  կձերբազատվեք տոքսիններից և շլաքներից

-  կլավացնեք մաշկի գույնը 

 

ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ

1 9:00-10:00  Սմուզի՝ Առավոտյան թարմություն

2 10:00-11:00 Սմուզի՝ էներգիա

3 12:30-13:30 Հյութ՝ Կանաչ

4 14:30-15:30 Հյութ՝ Շոկոլադե հատիկներով անանուխ

5 16:00-17:00 Հյութ՝ Թարմության բանաձև

6 18:00-19:00 Սմուզի՝ Կանաչ ցիտրուս

7 19:30-20:30 Սմուզի՝ Երջանկության բաղադրատոմս

8 21:00-21:30 Սմուզի՝ Կանաչ էկզոտիկա

 

  • Յուրաքանչյուր ամվա 10-ին, ինչպես նաև դեկտեմբերի 30-ին՝ այս ծրագիրը զեղչվում է․ կարող եք այն ձեռք բերել 11,900 դրամով։
  • Խորհուրդ է տրվում իրականացնել հյութերով բեռնաթափում շաբաթական երկու անգամ, բայց ոչ երկու-երեք իրար հաջորդող օրերի ընթացքում։
  • Առաջարկում ենք ձեռք բերել աբոնեմենտ և վճարել երեք բեռնաթափման օրերի համար 34,000 դրամ։

 

  • Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
  • Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։