ԴԵՏՈՔՍ 3 ՕՐ
Դետոքս 3 օր ծրագիրը՝ օրգանիզմի մաքրման եռօրյա սննդակարգ է, որի ընթացքում սննդակարգից բացառվում են կենդանական ծագման ուտեստները (ճարպեր, սպիտակուցներ), օգտագործվում է բուսական ծագման սնունդ: Այս ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն սնվել միայն հյութերով և սմուզիներով, ովքեր դեռ նոր են ընտելանում առողջ սննդին և դետոքսին: Նախքան ծրագրին անցնելը և այն ավարտելուց հետո խորհուրդ է տրվում 2-3 օր օգտվել քաշի նվազեցման 850 կկալ Ստանդարտ կամ 850 կկալ Էքսպրես ծրագրերից:
Այս ծրագրից օգտվելիս Դուք`
- կկորցնեք ավելորդ քաշ
- կբարձրացնեք իմունիտետը
- կբարելավեք մարսողական համակարգի աշխատանքը
- կձերբազատվեք տոքսիններից և շլաքներից
- կլավացնեք մաշկի գույնը
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
Նախաճաշ՝ սմուզիներ
Ընդմիջում՝ մրգային աղանդեր
Ճաշ՝ ապուր, աղցան և հյութ
Ընդմիջում՝ մրգային ընդմիջում կամ սմուզի
Ընթրիք՝ աղցան
- Եթե միանում եք այս ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։