1300 ԿԿԱԼ ՍՏԱՆԴԱՐՏ
Healthy box ընկերությունը հարմարավետ նիհարելու համար առաջարկում է քաշի նվազեցման 1300 կկալ Ստանդարտ ծրագիրը: Ծրագիրը բալանսավորված է` պարունակում է օրգանիզմի համար կարևոր նյութերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակություն: Ճաշատեսակների կալորիականությունը կրճատվում է, սակայն ուտեստների քանակը և ծավալը չեն փոխվում, որի արդյունքում հագեցվում է քաղցը:
Ծրագիրը կարող է նաև ծառայել որպես երկարաժամկետ սննդակարգ քաշի կորստի համար: 1300 կկալ Ստանդարտ ծրագիրը տղամարդկանց համար լավ միջոց է արագ, արդյունավետ, բայց միևնույն ժամանակ հարմար նիհարելու, քանի որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում:
ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿ
Նախաճաշ՝ քինոա բանջարեղենով և արքայախնձորով սմուզի
Քաղցր ընմիջում՝ բրաունի
Ճաշ՝ բորշ, գրիլ հավի կրծքամիս և ամառային աղցան
Մրգային ընդմիջում
Ընթրիք՝ Կեսար աղցան և տավարի կոտլետ
- Ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայություններից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։
- Եթե միանում եք քաշի նվազեցման ծրագրին, ապա կարևոր է, որ խստորեն պահպանեք այն: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք որևէ այլ սնունդ և ըմպելիք (կարելի է ջուր, թեյ, սուրճ առանց շաքարի և կաթի), եթե ցանկանում եք արդյունքի հասնել:
- 4-9 օր օգտվելու դեպքում մեկ օրվա արժեքն է 9,900 դրամ։
- Healthy Box-ը Երևան քաղաքում՝ ընկերության կողմից սահմանված ժամերին, առաքումն իրականացնում է անվճար, բացառությամբ որոշ համայնքների և/կամ հասցեների։ Մանրամասները կներկայացնենք գրանցումն կատարելիս։