Մենք առաջարկում ենք հինգանգամյա սննդակարգ, որը ներառում է 6-8 ուտեստներ, իսկ ուտեստներից մեկն անշաքար քաղցրավենիք է: Ամեն օր Դուք ստանում եք ողջ օրվա սննդակարգը պայուսակ-սառնարանով։ Հարմարավետության համար ներառում ենք երկու լիտր ջուր։ Բոլոր տարրաները համարակալված են, իսկ ուտեստները ժամերով ներկայացված են հաճախորդի մենյու-թերթիկում։
Մեր ծրագրերը մշակվել են Իսրայելի և Ռուսաստանի լավագույն դիետոլոգների կողմից: Ծրագրի ողջ ընթացքը վերահսկվում է բժիշկ-սննդաբանի կողմից: Ծրագրերը լիովին բալանսավորված են, այսինքն պարունակում են Ձեր պարամետրերին համապատասխան սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակ, ինչպես նաև բջջանյութ, վիտամիններ և միկրոտարրեր:
Healthy box ընկերությունը սահմանել է զեղչերի հստակ համակարգ բոլոր այն հաճախորդների համար, ովքեր պատրաստվում են ավելի երկար օգտվել ընկերության ծառայություններից: Ծրագրի տևողությունից կախված արժեքը նվազում է։ Վճարել կարելի է կանխիկ՝ առաքման առաջին օրը, բանկային փոխանցումով մեր հաշվե համարի կամ քարտային հաշվին, ինչպես նաև կայքի միջոցով կամ Idram համակարգով։ Բոլոր առցանց վճարման տարբերակները հասանելի են կայքի ներքևի հատվածում։
Մեր առաքման ժամերն են՝ ամեն օր առավոտյան 7:00-11:00-ը: Պատվերը կարող եք գրանցել առցանց կամ զանգահարել առաքման ժամից 24 ժամ առաջ: Մեր գրասենյակը աշխատում է ամեն օր 9:00-19:00-ը, որի ընթացքում մեր խորհրդատուները սիրով կպատասխանեն Ձեր ցանկացած հարցին և/կամ կգրանցեն Ձեր պատվերը։
Մեզ հետ դուք կխնայեք ժամանակ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի զբաղված մարդիկ կարողանան համեղ և գրագետ սնվել: Մենք կխնայենք ձեր ժամանակը և դուք կկարողանաք կենտրոնանալ Ձեր աշխատանքի վրա, ավելի շատ ժամանակ հատկացնել Ձեր ընտանիքին, ընկերներին։ Սնունդ պատրաստելու, հաշվարկներ կատարելու մասին կհոգանք մենք, իսկ դուք կհասնեք Ձեր ցանկալի նպատակին։
Healthy box ընկերությունը հիմնվել է Հայաստանում 2013 թ-ին։ Արդեն 10 տարի է մենք ամեն օր առաքում ենք անակնկալ պայուսակները մեր սիրելի հաճախորներին և օգնում նրանց հասնել իրենց նպատակին։ «Նիհարում ենք ուտելով»-ը մեր կարգախոսն է և մեր ողջ թիմը՝ զօր ու գիշեր աշխատելով, փորձում է լավագույնը և ամենահամեղը հասցնել հաճախորդներին։